Wayland Industries Holding B. V.-ը հիմնադրվել է 2020 թվականին Նիդեռլանդներում։ Ընկերության հիմնական խնդիրներից է երկրագնդի տարբեր կետերում հանքարդյունաբերական ընկերությունների համար լուծումների և ծառայությունների տրամադրումը:
Wayland Industries Holding B. V.-ն 2021թ.-ի ապրիլին EPIROC ROCK DRILLS AB-ից և EPIROC TREASURY AB-ից գնեց իրենց 100% - անոց դուստր ընկերությունը, EPIROC ARMENIA-ն, նրանց հետ կնքելով դիլերային պայմանագիր ։
Wayland Industries Holding B. V.-ն նաև Atlas Copco ընկերության պաշտոնական դիլերն է Հայաստանի Հանրապետության տարածքում:
● Երկրագնդի տարբեր մասերում ենթակառուցվածքների շինարարության, հանքարդյունաբերության, նավթագազային, շինարարական ոլորտներում , էներգակիրների արդյունահանման և փոխադրման հետ կապված նախագծերի հաջող իրականացման բազմամյա փորձ:
● Մասնագիտական թիմ
● Որակի, էթիկայի, բիզնեսի վարման սկզբունքների միջազգային ստանդարտներ: